Գեշտալտ հոգեբանություն

Автор работы: Пользователь скрыл имя, 18 Марта 2013 в 20:42, реферат

Описание работы

Գեշտալտ հոգեբանությունը ծագել է 1912թ.-ին: Գեշտալտ նշանակում է <<ձև>>, <<պատկեր>>, <<համակարգ>>: Գեշտալտ հոգեբանության հինադիրը հանդիսանում է Մարքս Վեթհայմերը և հետագայում Վոլֆգանգ Կյոլերը: Գեշտալտ հոգեբանները նորովի մեկնաբանեցին զգայությունների և նրանց միջև ըմբռնված ամբողջական պատկերների միջև գոյություն ունեցող հարաբերությունները, բացահայտեցին մտածողության, դրդապատճառների, ընկալման հետ կապված մի շարք օրինաչափություններ: Որպես ուսումնասիրության սկզբնական օբյեկտ` գեշտալտիստները դիտում էին ըմբռնումը և ընդհանրացնում նրա օրինաչափությունները, տարածում ամբողջ հոգեկանի վրա: Այստեղից նրանք ձևակերպեցին գեշտալտի սկզբունքը.

Файлы: 1 файл

GESHTALT HOGEBANUTYUN.doc

— 78.50 Кб (Скачать файл)

Գեշտալտ հոգեբանություն

 

 

 

Գեշտալտ հոգեբանությունը  ծագել է 1912թ.-ին: Գեշտալտ նշանակում  է <<ձև>>, <<պատկեր>>, <<համակարգ>>: Գեշտալտ հոգեբանության հինադիրը հանդիսանում է Մարքս Վեթհայմերը և հետագայում Վոլֆգանգ Կյոլերը: Գեշտալտ հոգեբանները նորովի մեկնաբանեցին զգայությունների և նրանց միջև ըմբռնված ամբողջական պատկերների միջև գոյություն ունեցող հարաբերությունները, բացահայտեցին մտածողության, դրդապատճառների, ընկալման հետ կապված մի շարք օրինաչափություններ: Որպես ուսումնասիրության սկզբնական օբյեկտ` գեշտալտիստները դիտում էին ըմբռնումը և ընդհանրացնում նրա օրինաչափությունները, տարածում ամբողջ հոգեկանի վրա: Այստեղից նրանք ձևակերպեցին գեշտալտի սկզբունքը. Մասն ամբողջից առանձին իմաստ չունի, առաջնայինը ամբողջական պատկերն է, այլ ոչ թե առանձին առարկան: Նրանք կարծում էին, որ ինչպես ըմբռնումն այնպես էլ հոգեկանի մյուս ոլորտները ենթարկվում են կենտրոնացման օրենքին` ընդհանուրի կենտրոնական մասերը ըմբռնվում են ավելի վառ, հստակ և մեծ: Զգայությունները իրական չեն, իրական է ամբողջական ընբռնումը: Ըստ Կյոլերի` մարդը միշտ գործ է ունենում իր ըմբռնման հետ և ոչ թե ռեալ առարկաների: Նա գրում է. <<...եթե ես խոսում եմ ըմբռնման մասին, ապա նկատի ունեմ առանձնահատուկ հոգեկան ֆունկցիա....ես ըմբռնում կհամարեի գրասեղանը, ծխախոտի բույրը կամ փողոցի աղմուկը...>>: Թեև նա չի ժխտում օբյեկտիվ ֆիզիկական աշխարհի գոյությունը, սակայն այն կարծիքին է, որ մարդն ուղղակիորեն չի շփվում արտաքին աշխարհի հետ, այլ ըմբռնման միջնորդությամբ:

Գեշտալտի ներկայացուցիչները  պնդում են, որ պատկերը և ֆոնը կարող  են փոխել իրենց դերերը, և այն, ինչ պատկեր էր կարող է դառնալ ֆոն և ընդհակառակը: Դա նշանակում է, որ հոգեբանական դաշտը ունի բավականին ճկուն կառուցվածք, բայց յուրաքանչյուր պահին այն ունի իր կենտրոնը, այն կենտրոնացված է: Կա դաշտի վերակենտրոնավորում, որը մտածողության հիմնական գործընթացն է և անձին տրվում է որպես <<փայլատակման>> պահ: Գեշտալտիստները առաջ քաշեցին <<պերգնանցի սկզբունքը>>, համաձայն որի, ժամանակի յուրաքանչյուր պահին ֆենոմենալ հոգեբանական դաշտը ձգտում է ընդունել հնարավորին չափ պարզ, հստակ, հավասարակշռված ու կատարյալ կառուցվածք:

Գեշտալտ հոգեբանության մյուս կարևոր ներկայացուցիչը դա Կուրտ Լևինն է: Լևինի դպրոցում ուսումնասիրում էին մարդկանց վարքը գործնական խնդիրների լուծման ընթացքում, ընդ որում, խնդիրները շոշափում էին պահանջմունքները, հետաքրքրությունները, մտադրությունները: Այս ամենից բացի Լևինի դպրոցում տեսական և գործնական բացատրություններ տ տրվեցին գոծունեության և պահանջմունքների փոխհարաբերությունների մասին, որի մեջ առանձնացվեց <<մոտական>> նպատակների հարցը: Անձի կառուցվածը Լևինը պատկերում է շրջանի ձևով, որը ներդրված է էկլիպսի հոգեբանական միջավայրի մեջ: Բացի դրանից Լևինը մանրամասն ուսումնասիրեց տարբեր արգելքների դերը կոնֆլիկտների բացահայտման հարցերում:

Գեշտալտ սկզբունքներ

Ընկալման ամբողջականությունը և կարգավորվածությունը ձևավորվում են ի շնորհիվ հետևյալ սկզբունքների:

1.      Սահմանակցության-մեկ ամբողջության մեջ միավորվում են օբյեկտի կամ իրադարձության այնպիսի մասերը, որոնք ժամանակի և տարածության մեջ սահմանակից են միմյանց

2.      Որակի-միվորվում են նույն որակներն ու բնութագիրն ունեցող օբյեկտները

3.      Ընդհանուր ճակատագրի-միավորվում են այն օբյեկտները, որոնք միասին են տեղաշարժվում

4.      Անդամության բնույթի-ամբողջը ազդում է այն անդամի վրա, որոնք ամբողջի կազմից դուրս գալու միտում են ցուցաբերում:Իրադարձության ընկալումը կրում է շրջապատի, կոնտեքստի ազդեցությունը:

5.      Պրեգնանցի սկզբունք

Գեշտալտ թերապիան ընդգրկված է ընդհանուր էկզիստենցիալ կամ հումանիստական թերապիայի մեջ: Գեշտալտ թերապիան հիմնադրել է Ֆրից Պերլսը: Համաձայն գեշտալտ թերապիայի ներկայացուցիչների կարիք չկա ինչ-որ տեղ գնալ կամ ինչ-որ բան անել, որ կատարյալ դառնաք, դուք կատարյալ եք առանց դրա: Կատարելության ձևը կարող է նաև փոխվել, բայց այն որ դուք կատարյալ եք, դա կախված չէ ձևից, այնպես ինչպես երջանկության և կատարելության զգացումը կախված չէ ձգտումների մակարդակից, խնդիրերի առարկայությունից, քանի որ այն ամենը, ինչ կապված է երջանկության ձեռք բերման հետ, դա ընկալման փոփոխությունն է: Այս փոփոխությունը կայանում է նրանում, որ սկսես մտածել ոչ թե այն մասին, թե ինչ կարող էր կամ պետք էր արված լիներ, այլ ինչ ունես դու հենց հիմա և հենց այս պահին. հարակավոր է զգալ և վայելել այդ ամենը: Գեշտալտ թերապիան ներառում է հետևյալ դրույթները

·         Օրգանզիմի գլխավոր ֆունիցիան դա ամբողջականության կամ գեշտալտների սեղծումն է, որն արտահայտվում է ձևերի, իրավիճակների միջոցով: (Ֆրեդերիկ Պիրլս)

·         Չավարտված ձևերի պարբերական գոյությունը հանգեցնում է նյարդային խանգարումների: Այցելուն կարող է հասկանալ և ստեղծել իր <<ես>>-ը որպես ամբողջական անձ, եթե ուշադրությամբ հետևի տեղեկատվության արտաքին կամ ներքին հոսքերին:

·         Լրացնելով և ավարտելով անավարտ իրավիճակները, չբավարարված պահանջմունքները` անհատը ինքնակարգավորում և պահպանում է այլ մարդկանց հետ ունեցած դինամիկ հավասարակշռությունը:

Մի խոսքով, թերապիան ուղղված է սեփական արժեքի և  նշանակության գիտակցմանը, ինքնագիտակցմանը: Գեշտալ թերապիան օգտվում է ոչ միայն  խոսքից, այլ նաև մյուս ազդանշանային համակարգերից` դիմախաղ, շարժումներ: Գեշտալտի հիմնական սկզբունքներից մեկը դա <<այստեղ այս պահին>> սկզբունքն է, որը, սակայն, ստվերում է թողնում արտաքին սոցիալական կապերն ու փոխհարաբերությունները:

www.hogeban.info

 

Գեշտալտ - թերապիա

Գեշտալտ - թերապիան հոգեբանական պրակտիկայի բավականին հետաքրքիր ու կարևոր ուղղություններից մեկն է: Այն կոչված է ընդլայնելու մարդու գիտակցությունն ու դրա միջոցով հավելելու ներանձնային ամբողջականությունը, կյանքի լեցունությունն ու արտաքին աշխարհի և մադկանց հետ հաղորդակցման կարողությունը: 
«Գեշտալտ» նշանակում է ձև, պատկեր: Հոգեբանության մեջ այդ բառի տակ հասկանում են մասերի մենահատուկ կազմավորում, որը հանդես է գալիս մեկ ամբողջության տեսքով: 
Գեշտալտ - հոգեբանության տեսական բացահայտումները գործնական դաշտ մտցրեց Ֆրից Պերլզը: 
Գեշտալտ հոգեբանությունը համարվում է թերապևտիկ ունիվերսալ մեթոդ, որը կիրառելի է մարդկային խնդիրների բավականին լայն սպեկտրի համար: Թվարկենք գեշտալտ - թերապիայի կիրառման որոշ բնագավառներ.

  • կլինիկական հոգեթերապիա,
  • ընտանեկան հոգեթերապիա,
  • անձնային աճի կամ հաղորդակցման բարելավմանը ձգտող մարդկանց համար         նախատեսված թրեյնինգներ (օրինակ` մանկավարժների, մենեջերների),
  • գեշտալտ - մանկավարժություն,  կազմակերպությունների խորհրդատություն և այլն:

Գեշտալտ – թերապիայի գլխավոր նպատակը սեփական  մտքերի, ցանկությունների, նպատակների, ինչպես նաև արտաքին աշխարհի հնարավորինս լավ գիտակցումն է: Փորձերը ցույց են տվել, որ  մարդ ենթագիտակցաբար ընտրում է այն, ինչ իրեն հետաքրքիր է: Հետաքրքրության առարկա կարող է հանդիսանալ ցանկացած պատկեր կամ զգացողություն,  իսկ մնացած ամեն ինչ  ֆոնի է վերածվում: 
Գեշտալտ - թերապիան օգնում է մարդկանց սեփական անձի մեջ անընդհատ նոր ռեսուրսներ փնտրել ու գտնել, զգալ շրջապատող աշխարհի և սեփական ներաշխարհի նոր եզրերը: Այդ պատճառով գեշտալտը ոչ թե ուղղակի հոգեթերապևտիկ մեթոդ է, այլ աստիճանաբար փոխակերպվող  կենսակերպ:

http://www.harmonia.am

 

 

Գեշտալտ թերապիա

24 06, 2011

“Կանայք ստիպված  են տականք դառնալ, քանի որ պետք է գլամուր աղջիկներ լինեն: Որպես գլամուր աղջիկներ` նրանք ժամանակի մեծ մասն անցկացնում են ֆոտոգենիկ լինելով և ուրիշների կողմից ուսումնասիրվելով` փոխանակ սեփական աչքեր, սեռական օրգաններ և հարաբերություններ ունենան: Արդյունքը երկարատև դյուրագրգռությունն է և կայուն թշնամանքը: Տղամարդը դիտվում է` որպես թշնամի, և թշնամուն վերահսկելու միակ ճանապարհը տականք դառնալն է: Այսպիսով` որձ-տղամարդը և տականքը սազում են, ինչպես ամերիկյան բեմի գլխավոր կերպարները”: Այպես էր Ֆրեդերիկ Պերլզը` գեշտալտ թերապիայի հիմնադիրը, տեսնում ժամանակակից մարդկանց մեծամասնությանը, ու երևի այս դիրքորոշմամբ աշխատելուց էր, որ նրա մեթոդները հաճախ մարտահրավերի տարր ունեին և բոլորովին “չէին խնայում” այցելուին: Ըստ Պերլզի` թերապևտը նախ և առաջ ֆրուստրացնողն է: “Եթե դուք պարտավոր եք համարում լսել այն ամբողջ աղբը, որ ձեր այցելուներն ասում են` հատկապես, եթե նրանք փորձում են ձանձրացնել, հիպնոզի ենթարկել, քնեցնել ձեզ, օրվա կամ հանդիպման ավարտին դուք ուժասպառ կլինեք: Բայց երբ դուք ձեզ թույլ տաք հետ քաշվել անհետաքրքիր պահերին, կնկատեք, որ անմիջապես նորից ներգրավվում եք, երբ որևէ հետաքրքրական բան է պատահում”: Մի կողմից կարող է չափազանց համարձակ ու ինքնահավան մոտեցում թվալ, բայց մյուս կողմից էլ` Պելզի մոտեցումը տարբերվում էր անկեղծությամբ, այցելուի առջև բաց լինելով ու այցելուի պոտենցիալին հավատալու հակումով:

Գեշտալտ թերապիան մշակել և զարգացրել են Ֆրեդերիկ Պերլզը, նրա կինը` Լաուրա Պելզը և Փոլ Գուդմանը 1940-1950 թվականներին: 
Ֆ. Պերլզի գեշտալտ թերապիայի տեսության հիմնական դրույթն այն գաղափարն է, որ մարդկային օրգանիզմը ինքնակարգավորման բնածին ունակություն ունի, որը այլ բանով փոխարինվել կամ փոխհատուցվել չի կարող: Ուստի թերապևտի հիմնական ջանքերը պետք է ուղղված լինեն այն բանին, որ այցելուն ինքը կատարի սեփական ընտրությունը և ընդունի կարևոր որոշումներ: Այս տեսանկյունից գեշտալտ-թերապիան մոտ է էքզիստենցիալ-հումանիստական հայեցակարգին: Պերլզի կողմից մշակված Գեշտալտ թերապիան հիմված է այն բանի վրա, որ այցելուն պետք է գտնի կյանքում սեփական ուղին և պատասխանատվությունը վերցնի իր վրա, եթե ուզում է հասունության հասնել: “Ֆրոյդը համարում էր, որ անձը չի հասունանում մանկան տրավմաների պատճառով. սա չափազանց սխալ տեսակետ է: Անձը չի հասսունանում, քանի որ չի ուզում վերցնել չափահաս մարդու պատասխանատվությունը”: 
Մարդն ի վիճակի է ինքնուրույն կառուցել կյանքը և լուծել խնդիրները, եթե ամբողջապես գիտակցում է ` ինչ է կատարվում իր մեջ և իր շուրջը: 
Ըստ Պերլզի Գեշտալտ թերապիայի նպատակն է մարդու պոտենցյալի աճը կամ նրա ուժի ու հնարավորությունների մեծացումը ինտեգրացիայի, զարգացման և ցանկացած իրավիճակին դիմակայելու ունակ ամբողջական, ներդաշնակ անձի ձևավորման միջոցով: 
Հոգեթերապևտիկ աշխատանքն իրականացվում է միայն “այստեղ և հիմա” իրավիճակում: “Անցյալը այլևս չկա, իսկ ապագան դեռևս չկա: Միայն հիման գոյություն ունի”: Ֆ. Պերլզ 
Հոգեթերապևտն ուշադիր հետևում է պացիենտի փոփոխություններին, դրդում նրան ավելի լայնեցված ընկալել այն, ինչ տեղի է ունենում տվյալ պահին: Թերապևտը առավել մեծ ուշադրություն է դարձնում մարմնի լեզվին. սա կարող է ավելի ինֆորմատիվ լինել, քան վերբալ տեղեկությունները, որոնք ուղղված են հիմնականում ռացիոնալիզացիայի, ինքնաարդարացման և խնդիրների լուծումից խուսափելուն: Թերապևտը կարող է այցելուի ուշադրությունը հրավիրել ցանկացած շարժումի, ժեստի վրա, որպեսզի այցելուն գիտակցի իր շարժումները, գիտակցի, որ դրանք իրենն են, իր կողմից են կատարվում և ոչ իրենք իրենց, որպեսզի անձն իրեն սկսի ընկալել` որպես մեկ ամբողջություն: Գեշտալտ թերապիայի շնորհիվ այցելուն սովորում է ինքնուրույն ընտրել իր վարքը, կարողանում է դիմակայել մանիպուլյացիաներին և անձամբ հետ կանգնել դրանց օգտագործումից: 
Առհասարակ գեշտալտ թերապիայի հիմնական նպատակն է ինտեգրել մարդուն: Գեշտալտ թերապիայի մեթոդները ուղղված են 5 ոլորտներում մարդու ամբողջական կերպարի զարգացմանը. այս ոլորտներն են` ֆիզիկական, հուզական, ռացիոնալ, սոցիալական և ոգեղեն: 
“Երբ այցելուն սովորի կանգնել ոտքի հուզականորեն, ինտելեկտուալ և տնտեսական առումներով նրա` թերապիայի կարիքը կվերանա: Նա կարթնանա իր գոյության մղձավանջից”: Ֆ.Պերլզ

Գեշտալտ թերապիան օգտվում է տարբեր թերապևտիկ համակարգերի տեխնիկաներից: Պերլզն օգտվել է պսիխոդրամայի տեխնիկաներից` հարմարեցնելով իր նպատակներին, հետագայում փոխառել է տեխնիկաներ նաև պարային, մարմնական թերապիաներից և արտ-թերապիայի տարբեր ձևերից: Գեշտալտ թերապիայում կիրառվող տեխնիկական ընթացակարգերը խաղեր են անվանվում: Այս խաղերի ընթացքում այցելուն տարբեր դերեր է փորձում, փորձում իրեն տարբեր կերպարներում, նույնականանում նշանակալի զգացմունքների և ապրումների հետ: Խաղերի նպատակն է հասնել անձի ինտեգրացիայի: “Թեժ աթոռը” գեշտալտ թերապիայի ամենահայտնի տեխնիկաներից է, որի օգնությամբ այցելուն խաղարկում է իր` կոնֆլիկտի մեջ գտնվող մասերը կամ այլ մարդու հետ ունեցած կոնֆլիկտը: “Երկու աթոռների” տեխնիկան էլ է սրանց շարքից. այցելուն նստում է սկզբում մի աթոռին` ներկայացնելով, խաղարկելով իրավիճակը, զգացողությունները մի տեսանկյունից, այնուհետև խաղարկում դրանք` տեղափոխվելով այլ աթոռի վրա, խաղարկելով այն “հակառակորդ” անձի տեսանկյունից: 
Հիմնական “գործիքներից են” նաև երևակայության, ֆանտազիաների օգտագործումը, ներկա պահում գտնվելու սկզբունքը, “ես” դերանվան հնարավորինս շատ օգտագործումը, որը ինքնաընդունման ճանապարհ է, սովորեցումը, թե ինչպես խոսել որևե մեկի հետ, այլ ոչ որևէ մեկի համար, սեփական մարմնի զգացողությունների գիտակցումը: 
Գեշտալտ թերապիայում մեծ ուշադրություն է դարձվում նաև երազներին: Այստեղ, ի տարբերություն հոգեվերլուծության, երազները ոչ թե մեկնաբանվում են, այլ օգտագործվում անձի ինտեգրացիայի համար: Պերլզը համարում էր, որ մարդու երազները իր իսկ պրոեկցիաներն են, իսկ երազում առկա կերպարները, իրերը և այլն` անձի օտարացված մասերը, որոնք անհրաժեշտ է ինտեգրել: Այցելուն նախ պատմում է երազը, հետո պատմում այն ներկա ժամանակում, կարծես իրադարձությունները հենց հիմա են կատարվում, այնուհետև սկսում խաղարկել իրավիճակը երազի բոլոր կերպարների տեսանկյունից` լինեն դրանք շնչավոր, թե անշունչ: Այցելուն կարող է խաղալ երազի թղթի կտորի դերը, երազում ներկա սեփական մոր դերը և այլն: Այսպիսով` հիմնական գաղափարն այն է, որ երազում ցանկացած իր, մարդ, արարած մեր անձի պրոեկտումներն են և չպետք է մնան մեկուսացված կամ օտար, այլ պետք է ինտեգրվեն անձի կողմից: “Ֆրոյդը երազը կոչում էր “արքայական ճանապարհ” դեպի անգիտակցական: Ես համարում եմ, որ այն իսկապես արքայական ճանապարհ է դեպի ինտեգրացիա”: Ֆ.Պերլզ 
Գեշտալտում մեծ ուշադրություն է դարձվում անցյալում ամրապնդված տարբեր դիրքորոշումների, վարվելակերպերի և մտածելու ձևերի գիտակցմանը, ինչպես նաև ստուգելուն, թե ինչպիսին են դրանց նշանակությունն ու գործառույթները այժմ` ներկայում: Այս կողմով էլ գեշտալտ թերապիան ընդհանրություններ ունի տրանսակտ վերլուծության և կոգնիտիվ թերապիայի հետ: 
Գեշտալտ թերապիան խուսափում է ցանկացած տիպի մեկնաբանություններից: Ցանկացած բացատրություններ, թե ինչու է մարդ վարվում այսպես և ոչ այնպես, նույնիսկ եթե դրանք համոզիչ են թվում, ըստ էության ինտելեկտուալ վարժություններ են, որոնք չեն կարող տեղի ունեցածին ավելի շատ իմաստ հաղորդել կամ փոխել վարքի մոդելը: Անձը գեշտալտ թերապիայում անփոփոխ միասնություն չէ, այլ գործընթաց, որ փոխվում է` համաձայն պահանջմունքների և շրջապատի ազդակների: 
Գեշտալտ թերապիան չի ձգտում արագ արդյունքի կամ ախտանիշների վերացման. ախտանիշների վերացումը կամ վարքի փոփոխումը առանց բավարար գիտակցման կայուն արդյունքների չի բերում, փոխարենը առաջ է բերում նոր խնդիրներ: 
“Բոլոր խորը կրոնների, հատկապես Ձեն Բուդդայականության կամ լավ թերապիայի խնդիրն է “ՄԵԾ ԱՐԹՆԱՑՈՒՄԸ” (Great Awakening) ` “ուշքի բերելը”, որ մարդն արթնանա երազից` հատկապես մղձավանջից: Արթնանալն ու իրական դառնալը, գոյություն ունենալը նրանով, ինչ ունենք` իրական պոտենցյալով, լիքը կյանքով, խորը փորձով, ուրախությամբ, զայրույթով, իրական և ոչ զոմբիներ լինելն է իսկական թերապիայի նպատակը:

 Լիլիթ  Սարգսյան


Информация о работе Գեշտալտ հոգեբանություն